ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Բա­բա­ջա­ն­յա­նը՝ թիվ մեկ սպառ­նա­լիք Փա­շի­ն­յա­նի հա­մար

Բա­բա­ջա­ն­յա­նը՝ թիվ մեկ սպառ­նա­լիք Փա­շի­ն­յա­նի հա­մար
10.12.2019 | 01:06
ԼՀԿ խմ­բակ­ցու­թյու­նից «պոկ­ված» Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի շուրջն այս օ­րե­րին ձևա­վոր­վող քա­ղա­քա­կան ու­ժը, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, բա­վա­կան հե­տաքր­քիր ի­րա­վի­ճակ է ստեղ­ծել և՛ իշ­խա­նա­կան, և՛ ընդ­դի­մա­դիր շր­ջա­նակ­նե­րում։ Իշ­խա­նու­թյու­նում հաս­կա­նում են, որ չնա­յած Բա­բա­ջա­նյա­նը նրանց ո­րոշ քայ­լե­րի հետ ար­տա­քուստ հա­մա­ձայն է, ի­րա­կա­նում նա իր սե­փա­կան խաղն է սկ­սել։ Բա­բա­ջա­նյանն իշ­խա­նա­կան­նե­րի հա­մար ա­ռա­ջին սպառ­նա­լիքն է, քա­նի որ ա­վե­լի ար­մա­տա­կան է ո­րոշ հար­ցե­րում, նախ­կին­նե­րին ա­վե­լի կոշտ է քն­նա­դա­տում և մտա­դիր է շատ հե­ռուն գնալ։ Ընդ­դի­մա­դիր շր­ջա­նակ­ներն էլ հաս­կա­նում են, որ, ի տար­բե­րու­թյուն Նի­կոլ Փա­շի­նյա­նի ան­հա­վա­սա­րակ­շիռ ու բռն­կուն բնա­վո­րու­թյան, Բա­բա­ջա­նյա­նը շատ հաշ­վարկ­ված է ա­մեն քայլն ա­նում և իր մե­դիա ռե­սուրս­նե­րով ոչն­չաց­նե­լու է մր­ցա­կից­նե­րին։ Ի վեր­ջո, բո­լորն էլ հաս­կա­նում են, որ «ա­դեկ­վատ» Նաի­րի Հու­նա­նյա­նի հետ հան­դի­պե­լու գոր­ծը պա­տա­հա­կա­նո­րեն չէր վս­տահ­վել հատ­կա­պես նրան։
Նույն տե­ղե­կու­թյուն­նե­րով` ա­մա­նո­րի տո­նե­րից հե­տո Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի քա­ղա­քա­կան թիմն ակ­տիվ աշ­խա­տանք­ներ է սկ­սե­լու։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ